Իշխանությունները հանրահավաքի մասին հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Thumbnail

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:

Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը:

Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու:

Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ:

Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել»:

--00--ԱԹ