Կարմիրգյուղցիները որոշել էին 40 գլուխ ոչխար գողանալ․ հանցագործությունը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։

Նշված օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողները Կարմիրգյուղ համայնքի հարակից հանդամասից գողությունը կատարելու պահին բռնեցին և կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարմիրգյուղի 20, 26 և 63 տարեկան երեք բնակչի։

Ոստիկանությունում նրանք խոստովանել են կատարածը։

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ