Լիբանանում կրկին պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

բեյրութ

Լիբանանի հարավային Այն Քանա բնակավայրում հերթական ու հզոր պայթյունն է որոտացել, կան տուժածներ։ Պայթյունը տեղի է ունեցել ավտոլցակայանում, որի ժամանակ, ըստ բնակիչների, գետինը ցնցվել է: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ պայթյունը որոտացել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներից մեկում։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ևս մեկ պայթյուն էր որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նավահանգստում պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հասել է Բեյրութից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիպրոս, կան զոհեր և վիրավորներ։

--00—ԼՄ