Իշխանությունը որոշակիության խնդիր ունի, խոսքն ու գործը երբեմն չեն համապատասխանում միմյանց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այն տեսակետին է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս արած հայտարարությամբ, որտեղ Արցախյան հարցի ու ենթադրյալ պատերազմի մասին է խոսում, փորձում է արդարացնել հետագա ռազմական գործողությունները:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորմանը՝ նշեց. «Արցախի հարցը լուծվել է արյամբ, ուղղակի թղթով այն լուծվել չի կարող: Ժողովուրդն անմիջական մասնակցություն պետք է ունենա այս հարցում»:

Ինչ վերաբերում է Արցախյան հարցով իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, ապա ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ իշխանությունը ոչ միայն Արցախի, այլ նաև շատ այլ հարցերում որոշակիության խնդիր ունի, նրանց խոսքն ու գործը հաճախ իրար չեն համապաստախանում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ