Երևանի քաղաքապետարանը ՃՈ-ից ակնկալում է կանխել բաց թափքով շինանյութ տեղափոխելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

երևանիքաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար:

--00--ԱԹ