Հայ խաղաղապահների ծառայությունը՝ Աֆղանստանի Քեմփ Մարմալում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ներկայացվում է հայ խաղաղապահների ծառայությունը Աֆղանստանի Քեմփ Մարմալ ռազմաբազայում։

«Հայկական զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Բաղիյանը դիմավորում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանել է Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Նրան դիմավորել է ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Կլաֆֆուս Գերհարդը։

Thumbnail
Thumbnail

 

Thumbnail

 

Thumbnail