3 ուժերի հանրահավաքին գնալու են նախկիններն ու գումարային շահագրգռվածություն ունեցողները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Բաքվում ամենևին ամենաառաջադեմ ու ամենախաղաղասեր մարդիկ չեն, իսկ խաղաղությունը ժողովուրդների միջև պետք է տեղի ունենա, ոչ միայն առաջնորդների մակարդակով»,- 24News հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությանն ու Արցախյան հարցի կարգավորման մասին նրա առաջ քաշած դրույթներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին, մասնավորապես, հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հանրահավաքին, Զոլյանը նախ հռետորական հարց բարձրացրեց, թե հանրահավաք նախաձեռնողներն արդյո՞ք հանրային աջակցություն ունեն, ապա հավելեց. «Հանրահավաքի գնալու են նախկին իշխանության ներկայացուցիչներն ու գումարային կամ աշխատանքային շահագրգռվածություն ունեցողները: Ես այն համոզմանն են, որ դա նախաձեռնողները քաղաքական լուրջ օրակարգ չունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս