Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների եռօրյա ճամբարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից:

«Երիտասարդության ուժը» խորագրով հավաքին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 150 պատանի էր մասնակցում։

Երիտասարդները մրցեցին տարատեսակ մարզաձևերում, մասնակցեցին դասընթացների ու քննարկումների, ինտելեկտուալ խաղերի ու բանավեճերի, ինչպես նաև թեյեցին ու զրուցեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Կուսակից ավագ ընկերոջից երիտասարդները նաև անդամատոմսեր ստացան։

--00--ԱՀ