Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը կրկին թիրախավորվել է. հնչել են կրակոցներ 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

 

Հանգստյան օրերին կրակոցներ են արձակվել Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի ուղղությամբ։ Asbarez գործակալության հաղորդմամբ, վանդալիզմի ենթարկվելուց մեկ ամիս անց կրկին թիրախավորվել է դպրոցը:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչները հերթապահելիս են եղել հայկական դպրոցի տարածքում, երբ շաբաթ 02:25-ի սահմաններում անհայտ անձը կրակոց է արձակել և վնասել դպրոցի ցուցանակը:

Ոստիկաններ անպիջապես ստուգումներ են իրականացրել, սակայն կասկածյալի հայտնաբերել չեն կարողացել: Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել:

--00--ԱՀ