Քարաշամբն ունի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, Քարաշամբ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արշակ Հովհաննիսյանին՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները։

Վերջինս այսօր ներկայացվել է Քարաշամբի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին:

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Զորիկ Խլղաթյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականից՝ շուրջ 24 տարի:

--00--ԱՀ