2019 պետական բյուջեի օրինագիծը ԱԺ-ն քվեարկության կդնի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

«2019 պետական բյուջեի մասին» օրինագիծը խորհրդարանը քվեարկության կդնի վաղը: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա տեղեկացրել է, որ վաղը քվեարկության կդրվեն նաև այն օրինագծերը, որոնք այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Դրանց թվում է նաև ԱԺ-ի՝ առաջին ընթերցմամբ ընդունած  նախագիծը, համաձայն որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից կտեղափոխվի Բաղրամյան 26։