Աշխարհում վարակվածների թիվը 31,7 միլիոն է, ապաքինվել է 23,4 միլիոնը, մահացել՝ 975 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 23-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31,783,958 է, որից 975,472-ը մահացել է, 23,400,905-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,407,581 է, որից 62,083 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,097,937 վարակման դեպք, որից 205,471-ը մահացել է, 4,346,110-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,546,356 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,646,010 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,595,335 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,115,810 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ