Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չկայացավ․ պաշտպանները չէին ծանուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ծառուկյան

Երևանի Կենտրոն և Նոր Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարիտրոսյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին պետք է կայանար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը:

24News-ի տեղեկությունների համաձայն՝ նիստը չի կայացել, քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները չէին ծանուցվել դատական նիստի մասին և չէին ներկայացել դատարան:

--00—ԼՄ