Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6431 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

կորոնավիրուս

Մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 431 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։ 

Ռուսաստանում համավարակի տարածումից ի վեր արձանագրվել է մեկ միլիոն 122 հազար 241 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 5 750 մարդ: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 923 699 պացիենտ:Մահվան 150 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակից մահացել է 19 799 մարդ:
--00—ՄՀ