Նախագահի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներին:

«Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին:

Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է ՀՀ կառավարությանը:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով»,-նշված է ՀՀ նախագահ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: