Ռուբինյանց փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի․ ՃՈ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը 2018թ. նոյեմբերի 21-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

Thumbnail