Նոյեմբերի 22-ից շրջանների զգալի մասում ձյուն կտեղա

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ, Հանրապետության տարածքում նոյեմբերի  21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում նոյեմբերի  21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրեւ: