Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո սկսվել են ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Մինսկ

Մինսկում՝ Անկախության պալատի տարածքում, որտեղ տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության գաղտնի արարողությունը, սկսել են մարդկանց ձերբակալությունները:

Հայտնի է, որ ձերբակալվել է մի տղա, ում ձեռքում թղթի կտոր է եղել, վրան գրված` «Եվ ո՞վ է առնետը», նաև մի կին, ով միայնակ բողոքի ակցիա է իրականացրել` ձեռքին պաստառ: Անկախության պալատի տարածքում ձերբակալվել է նաև մեկ այլ երիտասարդ տղա:

--00--ԱԹ