Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գալիս է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արթուր Թովմասյան

Այսօր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած՝ Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Երևան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

--00--ԱԹ