Զորավարժությունների շրջանակում անցկացվում են մարզական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացվում են նաև մարզական միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զորավարժությանն ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողները դրսևորում են բարձր պատրաստվածություն, ֆիզիկական ամրություն և գրանցում գերազանց արդյունքներ։

--0--ԿԿ