Էյֆելյան աշտարակը փակվել է. այցելուներին տարհանում են ռումբի ահազանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Էյֆելյան աշտարակ

Փարիզում Էյֆելյան աշտարակի այցելուներին տարհանել են, քանի որ պայթյունի մասին ահազանգ են ստացել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Փարիզի այս տեսարժան վայրի հարևանությամբ ռումբ է տեղադրված:

Տարհանվել են նաև հարակից շինություններում գտնվող մարդիկ: 

Ներկայում աշտարակի տարածքը շրջափակված է:

--00--ԱԹ