Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի n 974-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի «Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 974-Ա որոշման հավելվածում՝

1) «Ա. Սահակյան» բառերը փոխարինել «Ա. Դանիելյան» բառերով.

2) «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ» բառերով»,-ասված է որոշման մեջ:

--00—ՄՀ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս