Վրաերթ՝ Մարմարաշենում․ 42-ամյա հետիոտնը, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ի սահմանում, Երևանի բնակիչ 41-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած Volkswagen Caddy մակնիշի 535 AF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա Ֆայզո Խուդոյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, ժամեր անց վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Դավիթ Մ.-ն աշխատում է «Մոբայլ Սենթր» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների վրայով։ Ճանապարհին միացված չեն եղել արտաքին լուսավորության լույսերը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները և բժիշկներն աշխատել են մթության մեջ։