ԱԺ նախագահը՝ մոտ 900 հազար, փոխնախագահները մոտ 700 հազար դրամի պարգևավճար են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

աժ պարգևավճար

Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով: Այդ մասին տեղեկատվությունը հասանելի է խորհրդարանի պաշտոնական կայքէջում (լուսանկարը՝ ստորև):

Ըստ դրույքաչափերի՝ ԱԺ նախագահը 892 հազար 890, փոխնախագահները՝ 694 հազար 470, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 595 հազար 260, նրանց տեղակալները՝ 520 հազար 800, ուղղակի պատգամավորները՝ 496 հազար 50, ԱԺ աշխատակազմի ղեկավարը 595 հազար 260 հազար դրամի պարգևավճար են ստացել: Ցանկը, իհարկե, շարունակելի է: 

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո, հիշեցնենք, պետական ապարատի գրեթե բոլոր կառույցները, այդ թվում՝ խորհրդարանը, հրաժարվել էին պարբերական պարգևավճարներից: Գումարները համավարակի համար բացված հատուկ հիմնադրամին էր փոխանցվում: Մի քանի ամսվա դադարից հետո պատգամավորները, փաստորեն, նորից են պարգևատրվել:

ԱԺ

Վրույր Սևակ

--00—ԼՄ