«Հայրենիք» կուսակցության խորհուրդը քննարկել է հոկտեմբերի 8-ի հանրահավաքի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հայրենիք

Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են «Հայրենիք»-ից:

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։

Շնորհավորելով գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ կուսակցությունը համալրվում է արհեստավարժ մասնագետներով, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։

Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս