Զախարովան չի մեկնաբանել Բաքվի ՝ Լավրովին վերագրած խոսքերը՝ պատմելով բանակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Սերգեյ Լավրովին հասցեագրվող հայտարարություններին՝  ասել է, որ չի մեկնաբանում․ 

«Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն հասցեատերերին և աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու»։ 

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Զախարովան նշել է, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն 24News-ին տրված մեկնաբանությունում ասել էր․ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, և որ ՌԴ-ն կողմ է «օկուպացված 5 շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածքում և տրանսպորտային կապի վերականգնմանը»։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման բան է ասել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ 

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս