Թուրքիան խորամանկ խաղ է սկսել Հայաստանի, ՌԴ ի և Իրանի դեմ․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Անհնար է Թուրքիան Ադրբեջանին դուրս մղի Հարավային Կովկասից որպես խաղացողի, հակառակը, նա Ադրբեջանին փորձում է ներգրավել և օգտագործել իր նպատակների համար: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի նախագահի խորհրդական, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային հավակնություններին:

«Ադրբեջանն այսօր յուրահատուկ իրավիճակում է գտնվում։ Տեսնում ենք ինչպիսի պաշտոնաթողություններ են եղել վերջին կես տարվա ընթացքում, տեսնում ենք ինչպիսի ակտիվ ներքաղաքական պրոցեսներ են ընթանում այդ երկրում, և Ալիևն իր վերջին ռազմատենչ հայտարարություններով քողարկում է այդ ամենը և ամեն ինչ անում, որպեսզի և ներքին, և առավել ևս միջազգային հնչեղություն դրանք չստանան»,- նշել է Բաբայանը:

Բանախոսի պնդմամբ, այդպիսի հռետորաբանությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար դարձել են մոդայիկ և կարևոր գործոն հանրությունը համախմբելու ուղղությամբ:

Բաբայանը նշել է նաև, թե որ փուլում է այսօր գտնվում Արցախյան հարցը, և ինչ զարգացումներ սպասել առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ