Աբիժնիկներից ի՞նչ ընդդիմություն․ հենց տշեցին` դառան ընդդիմությո՞ւն․ Արամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, խոսելով իշխանության դեմ ընդդիմադիրների քաղաքական պայքարի մասին, կարծիք է հայտնել, որ օրվա իշխանությունը մեղադրվում է այն ամենում, որոնք ժամանակին արել են իրենք։

«Էդ աբիժնիկներից, խռովածներից, դատական վճիռներին սպասողներից ի՞նչ ընդդիմություն։ Նրանք, ում պատճառով հասել ենք էս օրին, հանկարծ դարձան ընդդիմությո՞ւն։ Ընդդիմություն կարող են լինել նրանք, ովքեր 20 տարի պայքարել են նախորդ իշխանության դեմ։ Այդ չարիքի դեմ պայքարողներն իրավունք ունեն ասելու՝ ես եմ ընդդիմությունը, ոչ թե պաշտոնը փչացրած, գողացած մարդը։ Էդ բառն էլ են ուզում փչացնել, ընդդիմությունը պետք է լինի անկաշառ, ազնիվ պայքարած հասարակ ժողովրդի կողքին կանգնած մարդ։ Գնում ես մի օր ամբիոնը դնում, ասում ես՝ հարկերը չկա, վարկերը չկա, էս ի՞նչ իշխանություն ա, թողե՛ք գնացե՛ք։ Էհհ ո՞ւր էիք։ Մինչև էդ իշխանության կերակրամանից օգտվում էիք, հենց ձեզ տշեցին, դարձաք ընդդիմությո՞ւն։ Հլը արի, պատասխան տուր՝ էդ ոնց ա՞ եղել։ Ու բոլոր էն մեղքերում, որոնք էն ժամանակ էղել ա, հիմա մեղադրում են էս իշխանությանը դրանց համար, ընդ որում շատ սխալ բաների համար»,- ասել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս