Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

Արաբկիրում եւ Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Գ. Գյուլբենկյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթեւեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաեւ նստարաններ կտեղադրվեն։

Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առեւտրի եւ սպասարկումների վարչության եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված»,- ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում

--00--ԱՀ