Քաղաքացին ընկել է բնակարանում և չի կարողանում դուռը բացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱԻՆ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է բնակարանում և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Նինա Չ․-ին, ում մոտեցրել են մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

--00--ԱՀ