Որն է Հողային օրենսգրքում փոփոխության կատարելու իրական նպատակը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»:

Կառավարությունը փորձում է հիմնավորել, թե իբրև նման փոփոխության նպատակը գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Իրականում սա արվում է ընդամենը մի նպատակով՝ գյուղնշանակության հողերը ձևակերպել որպես չօգտագործվող հողեր, նվազեցնել դրանց կադաստրային արժեքը և սեփականաշնորհել անհամեմատ ավելի ցածր գներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ