Փամբուխչյանը ներողություն է խնդրել տերունական աղոթքը հումորով ներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Thumbnail

ՀՀ ՏԿՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հումորային գրառմանը, որտեղ տերունական աղոթքը ներկայացված էր ձևափոխված:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել տերունական աղոթքը։ Ուստի  տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ»,-գրել է Արմեն Փամբուխչյանը։