Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 32 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դիմակ

Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,097,341 է, որից 981,967-ը մահացել է, 23,680,153-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,435,221 է, որից 62,368 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,139,553 վարակման դեպք, որից 206,593-ը մահացել է, 4,398,907-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,534,053 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,732,518 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,627,780 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,122,241 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ