Նման խայտառակ արարքից տուժում են ուսանողները․ վարչապետի խորհրդականը՝ ՀՊՏՀ դասադուլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՀՊՏՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՊՏՀ-ում մանկավարժների հայտարարած դասադուլի վերաբերյալ։ 

«ՀՊՏՀ «մանկավարժների» քայլը անընդունելի է։

Կրթությունը երբեք չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։

Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը։

Ամեն դեպքում կոչ եմ անում դասախոսներին, ցուցաբերել խոհեմություն՝ գիտակցելով, որ իրենց կոչումը սերունդներ կրթելն է՝ անցյալում, ներկայում և ապագայում»,-գրել է վարչապետի խորհրդականը։

--00—ԼՄ