Վերջին 1 օրում Հայաստանում COVID-19-ից 3 մարդ է մահացել․ նրանք եղել են 61, 70, 85 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որից 43266-ը՝ առողջացած, 945-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ