ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսի կեղծված ընտրության արդյունքները․ ԵՄ դիվանագիտության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

լուկաշենկո
Ria.ru-ն, հղում անելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը հակասում է ժողովրդավարական լեգիտիմությանը, ինչպես նաև հանգեցնում է Բելառուսում ճգնաժամի խորացմանը: 

«ԵՄ-ն վերահաստատում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները ազատ և արդար չեն եղել։ ԵՄ-ն չի ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները»,- նշվում է հայտարարութունում։

Լուկաշենկոյի երդմնակալության «գաղտնի» արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Անկախության պալատում, որից հետո ընդդիմությունը հայտարարել է, որ անժամկետ բողոքի ակցիաներ է անելու։

Հիշեցնենք՝ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին։ Լուկաշենկոն ստացել է 80,1 տոկոս ձայն, որից հետո երկրում բողոքի ակցիներ են սկսվել։ Ցույցերին հազարավոր մարդիկ են ձերբակալվել ու վիրավորվել:

--00—ԼՄ