30 միլիոն եվրո՝ դատական ոլորտի բարեփոխումների համար․ գործադիրը հաստատեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դատական

Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Նախագծի ֆինանսավորումը 30 միլիոն եվրո է, որից 3 միլիոն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը, իսկ մնացած 27 միլիոնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին։

Ծրագրի նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։

--00—ԼՄ