Վրաստանում մասշտաբային սահմանափակումներ չեն լինի. ի՞նչ է հորդորել Գախարիան վրացիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ սահմանափակումները, որոնք «տեսականորեն կարող են սահմանվել», կլինեն միայն նպատակային և տեղային, գրում է aliq.ge-ն։

«Ցանկացած սահմանափակում, որը տեսականորեն կարող է սահմանվել, կլինի միայն նպատակային և տեղային: Դրանք չեն լինի համակարգային սահմանափակումներ ամբողջ երկրի մասշտաբով, դրանք չեն լինի մեր կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, կրթությունը, կամ նույնիսկ քաղաքական գործընթացը, ընտրական գործընթացը», - հայտարարել է Գախարիան, ապա հավելել, որ վիրուսի տարածումը պետք է կանխվի խիստ կանոններով, կարգապահությամբ, ոչ թե սահմանափակումներով և տնտեսությունը կանգնեցնելով:

Գախարիան նշել է նաև, որ երկիրը անցնում է վարակի հետ համակերպվելու փուլին և կոչ է արել բնակչությանը պահպանել տարրական կանոնները՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել և հաճախակի ախտահանել ձեռքերը:

--00—ԼՄ