Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ․ Աշոտյանը՝ ռուսական հետազոտական կենտրոնի գրքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:

Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:

Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ:

Ի դեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեցենզիայում Հայաստանի մասին գրել է.

«Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»:

Կարդում-կարդում եք, սա էլ կարդացե՛ք, պարո՛ն վարչապետ:

Հ. Գ. Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են՝ բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց»:

--00—ԼՄ