Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Պեսկով

Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 «Դուք գիտեք, որ շատ տարբեր մարդիկ են առաջադրվում այդ մրցանակին, և դա նրանց նախաձեռնությունն է, ովքեր հանդես են գալիս նման առաջարկությամբ։ Այս դեպքում դա ձեր հիշատակած գրողն է»,- գրող Սերգեյ Կոմկովի կողմից հայտի ներկայացման մասին հարցը մեկնաբանել է խոսնակը։

«Եթե որոշում կայացվի մրցանակ շնորհել, հրաշալի է, եթե ոչ, նույնպես սարսափելի ոչինչ չկա»,- հավելել է նա։

Ավելի վաղ ռուսաստանցի մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրող Սերգեյ Կոմկովը, հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հայտ են ներկայացրել Նոբելյան կոմիտեին։  Հայտն Օսլո է ուղարկվել սեպտեմբերի 10-ին։

--00—ՄՀ