Չարենցավանի գերեզմանատան կից հողամասերից գողացել են երկաթյա խողովակներ, մետաղյա ցանկապատեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Չարենցավանի 32 և 34 տարեկան երկու բնակչի։

Ոստիկանությունում բերման ենթարկվածները խոստովանեցին, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը կից հողամասերից կատարել են գողություններ։ Գողացել էին երկաթյա խողովակներ ու մետաղյա ցանկապատեր։

Գողոնը հայտնաբերվել է։

Կատարվում է հետաքննություն։

--00—ԼՄ