Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Թուրքիա

Թուրքիայի հարավային, սահմանմերձ Քիլիս նահանգում թուրքական զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 5 զինծառայող։  Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանագծին ծառայություն իրականացնող զինծառայողները ձերբակալել են մի խումբ սիրիացի փախստականների, որոնց պետք է տեղափոխեին Դեմիրշըք սահմանային անցակետ։

Սակայն ճանապարհին զրահամեքենան կողաշրջվել է։ Վիրավորները հոսպիտալացվել են։

--00—ՄՀ