Հերթական հաղթանակը դիմակների գործով. տուգանքի որոշումը ճանաչվել է անվավեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Վահե Գրիգորյան

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հերթական հաղթանակը դիմակների գործով:

Վերադաս վարչական մարմինը իմ կողմից կազմված գանգատի հիման վրա բավարարել է քաղաքացի Վ.Հովհաննիսյանի բողոքը և նրա նկատմամբ դիմակի չկրման համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչել է անվավեր:

Իրավունքը, լինի նյութական, լինի պրոցեսուալ, հաղթելու է»:

--00--ԱԹ