ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ընկերություններն այս պայմաններում, հնարավոր է, չցանկանան շարունակել համագործակցությունը, ինչն էլ, բնականաբար, չի լինի Թուրքիայի օգտին։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 21 մլրդ դոլար։
--00--ԱԹ