Իմ «չեպեն» 2008-ի կոալիցիան էր. սխալ եմ արել, ներողություն. Արթուր Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

«Սխալվել եմ, այո՛, ընդունում եմ, բայց վստահ եմ, որ իմ հետևողական պայքարով վերանվաճելու եմ ժողովրդի մեծ սերը, որն ունեցել եմ»,-այս մասին 24News-ի եթերում ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Հայ ժողովուրդն ինձ շատ է սիրել․ շատ մի՛ սիրիր, ատել կա, սիրել են մարդիկ, քվեարկել են, ցավոք, երրորդ տեղն եմ ընկել, և ինձնինց ոչինչ կախված չէր։ Լևոն Տեր-Պետրոյնանն ինքը մինչև վերջ չգնաց մինչև վերջ պայքարելու։ Անցավ այս փուլը։ 2008-ին ի՞նչ եմ ես արել, կնքել եմ կոալիցիա, եղբայր սխալ եմ արել, ներողությո՛ւն։ Ո՛չ արյան, ո՛չ գողության, ո՛չ կոռուպցիայի հետ ես և մեր թիմն առնչություն չունենք»,- ասել է Բաղդասարյանը՝ նկատելով, որ Հայաստանում կոալիցիա իրականում երբևէ չի եղել, իսկ այս ամենի քաղաքական պատասխանատուն միայն ՀՀԿ-ն է»,- եզրափակել է Արթուր Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։