Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի տեղադրված կրպակն ապամոնտաժվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

կրպակ

Աջափնյակ վարչական շրջանի տարածքում ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Շիրազի 26 շենքի հարևանությամբ՝ համայնքային հողատարածքի վրա, առանց օրինական թույլտվության տեղադրված չգործող կրպակը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապամոնտաժվել է, բետոնապատ հիմքը՝ քանդվել և տարածքը բերվել նախկին տեսքի։

Վարչական շրջանից տեղեկացնում են, որ կրպակի զբաղեցրած տարածքը շուտով կփոխարինվի սիզամարգով և գեղեցիկ, բարեկարգված տեսքով կհանձնվի բնակիչներին։

ապամոնտաժում

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս