Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է, որքան էլ դիմադրեք. Ղազինյանը ՀՔԾ-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի տարածած պարզաբանմանը «Փաստ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ։

«Հարգելի Հատուկ քննչական ծառայություն,

Խնդրում եմ լրագրողներին մի մեղադրեք տեղեկատվության տրամադրման ընթացքում թույլ տրված մասնակի շեղման համար:

Ավելի ճիշտ կլինի ձեր քննիչներին սովորեցնեք, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը անհասկանալի ծագման գրությամբ չեն պատասխանում, այլ կայացնում են ՀՀ քր. դատ. օրենսգրքի պահանջներին համապատասխան որոշում՝ քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին:

Իսկ պաշտոնեական կեղծիքի հիմքով քրեական գործ հարուցվելու է, որքան էլ որ դուք դիմադրեք և այդ ընթացքում ցուցաբերեք անգործություն կամ կայացնեք անհիմն որոշումներ:

Առողջ եղեք»,- գրել է Ղազինյանը։

--0--ԿԿ