Բռնաբարության դեպքը եղել է, սակայն չենք ասում՝ Ծառուկյանը դրա համար նորից պետք է դատվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը բնական է համարում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հանրահավաքը: 24News-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց՝ ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը քանի որ խորհրդարանում ներկայացվածություն չունեն, պետք է հաճախ ռևիզիա անեն հասարակության մեջ։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հեռավար բանավեճին, Աղազարյանը նշեց. «Վարչապետի գրառումը պատասխանն էր ԲՀԿ-ականների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված այն մեղադրանքների, թե կրթական նոր չափորոշիչները ապականում են սերունդը: Ինչ վերաբերում է եկեղեցու բակում բռնաբարության դեպքին, ապա այն եղել է, բայց մենք չենք ասում, թե դրա համար նորից դատենք Ծառուկյանին»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ