Վարակվածների թիվը 32,4 միլիոն է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները մոտ 1000-ով շատացել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 25-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,416,537 է, որից 987,743-ը մահացել է, 23,932,423-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,496,371 է, որից 63,333 (նախորդ օրը՝ 62,368) մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,185,471 վարակման դեպք, որից 207,538-ը մահացել է, 4,437,575-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,540,358 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 5,818,570 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,659,909 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,128,83 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ