Ինչու՞ ժխտենք, որ Դոլմաբահչեն, Սուլթանահմեդը, Աղթամարը մերն է․ Փայլանի բողոքը՝ մեջլիսում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում:

«Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է… Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից:

Դոլմաբահչե

Thumbnail

Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք ասում, որ Սուլթանահմեդը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»,-ասել է հայազգի պատգամավորը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի ճարտարապետը․  դրանցից են ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքը, Դոլմաբահչե պալատը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքը: Հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ:

Դոլմաբահչե

Thumbnail
Ախթամար, Սուրբ Խաչ 

Thumbnail
Սուլթանահմեդ 

Thumbnail